Նախագծի թեման. «Ազգային ծեսեր. Անձրևաբեր ծես»

img_4724

Նախագծի թեման. «Ազգային ծեսերԱնձրևաբեր ծես»

Նպատակը

  • ջրի (անձրևի) կարևորությունը, անհրաժեշտությունը բնության մեջ, մարդու կյանքում,
  • ազգային ծեսերին՝ նոր կյանք: 

Ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է ամռան շոգ օրերին, երբ բույսերը չորանում են, անձրևի պահանջ կա:

Ծեսի մասնակիցներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանների սաներ:

Ընթացքը.

Սաները դաստիարակի հետ ուսումնասիրում են ջուրը՝ իր տարբեր դրսևորումներով (ջուր, գոլորշի, սառույց, տաք և սառը վիճակներ):

Դաստիարակը ուսումնասիրում է անձրևաբեր և անձրևախափան ծեսերին նվիրված գրառումները՝

  • Ա. Շահնազարյանի «Երգ ու հաց» գրքից. Նուրի, Նուրի
  • Թամար Հայրապետյան, «Անձրևաբեր և անձրևախափան ծեսերի երկհակադիր ընկալումների շուրջ», գտնում են այլ գրառումներ (համացանց, գրականություն),  Ծովինար (աստվածուհի)
  • շրջապատի մարդկանց, ծանոթների միջոցով իմանալ այլ տեղեկություններ այդ ծեսերի, նրանց իրականացման մասին (Անձրևաբեր ծեսը Շիրակի մարզում) ,
  • սովորում են երգեր, բանաստեղծություններ անձրևի, ամպերի, արևի, ջրի մասին,
  • խաղում են խաղեր ջրի (ջրի հետ, ջրի՝ լողավազանի կամ այլ ջրային միջավայրի մեջ), անձրևի, ամպերի, քամու, արևի հետ կապված, ջրի մեջ մտնելու,  ջրից «վախն առնելու» մանկական խաղ),
  • իմանում են անձրևի  (ջրի)  կարևորության մասին,
  • պատրաստում են ծիսական տիկնիկը՝ իրենց պատկերացմամբ և որոշում՝ ինչ անունով է կոչվելու (քանի որ տարբեր վայրերում տարբեր անուններով են կոչել)
  • որոշել ծեսն իրականացնելու վայրը, ձևը,
  • խաղարկում են ծիսական տեսարաններ, որոնք կարող են լինել ինչպես ժողովրդի կողմից արդեն խաղարկած (որոնք անպայման պետք է համապատասխանեն տվյալ տարիքի երեխաներին), այնպես էլ՝ իրենց կողմից ստեղծված, որի ընթացքում կատարում են անձրևաբեր ծիսական երգեր («Պուպլատիկինն էկեր է» , «Հանիկ նինար», Անձրևաբեր ծիսական երգեր և այլն)  ասիկ, բանաստեղծություն, խաղերգ և այլն:
  • ծեսերին նոր կյանք տալով՝ ստեղծել նոր կերպարներ, նոր խաղեր, հետաքրքիր գործողություններ:

Արդյունքում մասնակիցը կիմանա 

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները,
  • անձրևի (ջրի) դերը բնության մեջ, 

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինի

ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Հետևություն 

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել անձրևաբեր ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ: 

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգում ներկայացնել ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:

Անձրևաբեր ծիսական տեսաֆիլմեր

Անձրևաբեր ծեսի իրականացումը  Կոտայքի մարզի Կամարիս գյուղում»

Անձրևաբեր ծես՝ Սևանի «Ժայռ» ճամբարում

Անձրևաբեր ծես Արևելյան դպրոցի ուսումնական ճամբարում

Ազգային երգեր՝ որտեղ շոշափվում է անձրևի, ջրի թեման.

Բոբիկ ջուր մի էրա ,  Ջուր կուգեր ,  Զըպիկ, զըպիկ ,   Անձրև եկավ ,  Երկինքն ամպել է և այլն:

Անձրևաբեր ծիսական երգեր

Անձրևաբեր ծիսական երգեր  pdf

Անձրևաբեր ծեսը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում

Նուրին, Բուկլե Բարանն ու Պուպլատիկինը՝ լողավազանում

Հոդված՝ «Անձրևաբեր ծես» նախագծի իրականացման մասին

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s