Բնության երևույթներ. անձրև , ձյուն , կարկուտ, քամի…

d685d685d685d685d685d685d685d685d685d685444444444

Բնության երևույթներ. անձրև , ձյուն , կարկուտ, քամի…   

Անձրևաբեր ծեսի զարգացում. ներկայացնում է Աննա Հայրոյանը

Advertisements

Անձրևաբեր ծիսական նյութեր

Նյութը՝ Աննա Հայրոյանի բլոգում

Ինգա Անտոնյան

Նյութը՝ Ինգա Անտոնյանի բլոգում

Նյութը՝ Ինգա Անտոնյանի բլոգում

Օլյա Կիրակոսյան

Նյութը՝ Օլյա Կիրակոսյանի բլոգում

Նախագիծ. 2-4 տարեկանների մանկավարժական աշխատողների, ուսանողների երաժշտական լաբորատորիա

Նախագիծ. «2-4 տարեկանների մանկավարժական աշխատողների, ուսանողների երաժշտական լաբորատորիա»

Նպատակ

Ինքնազարգացում, ինքնակրթություն, մեթոդական մշակումներ:

Խնդիրներ

  • որպես ինքնազարգացման, ինքնակրթության միջոց՝ երգչախմբային գործունեություն,
  • ազգային պարերեգերի ուսուցում, կատարում,
  • 2-5 տարեկան սաների համար երգերի, ծիսական խաղերի, ծեսերի մեթոդական մշակումներ, որոնք կփորձարկվեն խմբերում, կքննարկվեն երաժշտական լաբորատորիայում,
  • լաբորատորիայի գործունեությունը նախագծային է:
  • երաժշտական մասնագիտական կարողությունների, ունակությունների, հմտությունների, երևակայության զարգացում, ստեղծականություն:

Մասնակիցներ

Կրթահամալիրի նախակրթարանների մանկավարժական աշխատողներ, քոլեջի նախադպրոցական կրթության բաժնի ուսանողներ:

Ընթացքը

Որպես երաժշտական ինքնակրթության, ինքնազարգացման միջոց ստեղծվել է երգչախումբ, որի անդամներն են կրթահամալիրի նախակրթարանների մանկավարժական աշխատողները, քոլեջի նախադպրոցական կրթության բաժնի ուսանողները: Երգչախումբը սովորում և կատարում է ազգային, այդ թվում՝ Կոմիտասի գրառած, երգերի բազմաձայն մշակումներ, ազգային պարերգեր: Երգչախմբում ձեռք բերելով ազգային երգեցողության հմտություններ` դաստիարակը խմբում՝ երաժշտության դաստիարակի հետ, երաժշտական լաբորատորիայում՝ մյուս մասնակիցների հետ, ազգային երգի ճիշտ զգացողությամբ կարողանում է սանին փոխանցել այն կարևորը, որ դրված է երգի մեջ, նաև՝ շարժումներով, խաղով, ներկայացմամբ: Այս դեպքում մանկական ընկալմամբ կատարումն էլ՝ սխալներով ու հնարելով, ներկայանում է իր գույներով, ձևերով, հետաքրքիր լուծումներով:

Պարապմունքների երկրորդ մասի ընթացքում կատարվում են մեթոդական մշակումներ: Նախագծի թեման հիմնականում անմիջական կապ ունի կրթահամալիրի օրացույցի հետ, այն ձևակերպում են լաբորատորիայի դաստիարակները: Նախագծի թեմային համապատասխան ընտրում են երաժշտական ստեղծագործություն, կատարում համատեղ մշակում, որի արդյունքում ստեղծվում է ստեղծագործության կատարման այն ձևը, որը կարող են կատարել սաները: Խմբերում փորձարկելուց հետո կատարվում է համապատասխան փոփոխություն և վերջնական տեսքի բերվում: Այս կարգի աշխատանքի կարևորությունը՝ յուրաքանչյուրի փորձի փոխանցումն է միմյանց: Չկա թելադրանք կամ պարտադրանք, յուրաքանչյուրը կարող է ունենալ կատարման իր տարբերակը և այն ներկայացնել երաժշտական լաբորատորիային:

Երաժշտական լաբորատորիան նախագծերով իրականացնում է ազգային ծեսեր: Նախակրթարանում ծեսը հիմնականում իրականացվում է խաղերով, խաղերգերով, այդ տարիքային խմբին համապատասխան ծիսական գործողություններով, ծիսական կերպարներով:

Երաժշտական լաբորատորիան ունի իր բլոգը, որտեղ հրապարակվում են սեմինար պարապմունքների թեմաները, նախագծերը, լաբորատորիայի մշակումները, նախակրթարանում կատարված աշխատանքները:

Լաբորատորիայի ղեկավարը, անդամները կարող են առաջարկել իրենց նախագծեր, որոնց իրականացման ընթացքը մշակվում է լաբորատորիայում, փորձարկվում՝ խմբերում: Նախագծերի ընթացքը ներկայացվում է լաբորատորիայի բլոգում:

Արդյունք

Իրականացված երաժշտական, ծիսական և այլ կատարումների տեսանյութեր, որոնք կլրացնեն ուսումնական նյութեր, կատարումներ, լաբորատորիայի մշակումները նախակրթարանում բաժինները: