Հայկական ժողովրդական երգ, «Նախշուն կաքավ, կաքավիկ»

Նախշուն կաքավ, կաքավիկ

Նախշուն կաքավ, կաքավիկ,

Կարմրատոտիկ կաքավիկ:

 

Լուսնակը սարի տակին,

Նախշուն կաքավ, կաքավիկ,

Մամուռը քարի տակին,

Կարմրատոտիկ կաքավիկ,

Կաքավիկ կանգնե քարին,

Նախշուն կաքավ, կաքավիկ,

Ձեն կուտա ձագուկներին,

Կարմրատոտիկ կաքավիկ:

 

Նախշուն կաքավ, կաքավիկ,

Կարմրատոտիկ կաքավիկ:

 

Լուսնակ, դու կամաց գնա,

Նախշուն կաքավ, կաքավիկ,

Մեր տան վերևով գնա,

Կարմրատոտիկ կաքավիկ,

Կաքավիկին որ տեսնես,

Նախշուն կաքավ, կաքավիկ,

Բարև տուր, անցի, գնա,

Կարմրատոտիկ կաքավիկ:

 

Նախշուն կաքավ, կաքավիկ,

Կարմրատոտիկ կաքավիկ: